Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանն օգոստոսի 5-ին հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից:

«Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից, ըստ իս, հարկավոր է շեշտը դնել ՀՀ և ԻԻՀ խորհրդարանների ղեկավարների մշտական երկխոսության իրականացման, խորհրդարանական մշտական հանձնաժողովների միջև կապերի խորացման, միջխորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության, միջխորհրդարանական միությունների և միջազգային հարթակների շրջանակներում կապերի հաստատման վրա»,-նշել է Մխիթար Հայրապետյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-իրանական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունն առավել ընդլայնելու հնարավորությունները:

Հանդիպումը կայացել է խորհրդանշական վայրում` Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության շենքում, որը 1873-1920թթ. եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am