Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դրական ցուցանիշը պահելու համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները. վարչապետ

Դրական ցուցանիշը պահելու համար պետք է պահպանել հակահամաճարակային 
կանոնները. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տիպի կորոնավիորսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակվում է բարելավվել և հունիսի 4-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից: Այդ մասին պարետատան նիտից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ցուցանիշներով երկիրը մոտենում է մայիսի վերջին և հունիսի առաջին շաբաթվա սկզբի թվերի մակարդակին: Վարչապետի խոսքով՝ համավարակի թվերի նվազումը քաղաքացիների մոտ ձևավորել է այն կարծիքը, որ իրավիճակն այլևս հաղթահարված է, սակայն դա ամենևին այդպես չէ:

«Նախորդ օրն ունեցել ենք 288 նոր դեպք, սա համեմատած հուլիսի թվերի հետ անհամեմատ քիչ է, բայց դեռևս հսկայական թիվ է և կարող ենք ասել, որ համաճարակային վիճակը ՀՀ-ում շարունակում է մնալ բարդ, և եթե մեր արձագանքը չլինի պատշաճ ու ավելի մեծ ջանքեր չգործադրենք, կարող ենք իրավիճակը հետ գլորել դեպի հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակին, որը համաճարակի պիկն էր: Մենք գտնվում ենք այն նույն վտանգների հանդիման, ինչը կար մայիսին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջին շրջանում լավ ցուցանիշի գրանցումը պահպանելու համար, պետք է շարունակել ավելի խիստ պահպանել կանոնները:

«Մեր հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում, և պետք է խստորեն հետևենք այս կանոններին: Բացի հորդորներից վարչական մեթոդներ են կիրառվելու և ոստիկանությունը հետևելու է, որ քաղաքացիները պահպանեն կանոնները: Մենք ստացել ենք հնարավորություն այս իրավիճակը հաղթահարելու համար»,- շեշտեց վարչապետը:

Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1848 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 170 012 թեստավորում: Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 770 դեպք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]