Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բեյրութի նահանգապետը նավահանգստում պայթյունից վնասը 3 – 5 մլրդ դոլար Է գնահատել

 Բեյրութի նահանգապետը նավահանգստում պայթյունից վնասը 3 – 5 մլրդ դոլար Է գնահատել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդն օգոստոսի 4-ին նավահանգստում որոտած պայթյունից վնասը գնահատել Է 3 – 5 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել Է LBC հեռուստաալիքը: Աբբուդը նաեւ հայտնել Է 10 հրշեջների մահվան մասին, որոնք մեկնել Էին միջադեպի վայր, եւ նշել Է, որ քաղաքի անօթեւան մնացած բնակիչների թիվը հասնում Է հարյուրների: Օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն Է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ռազմածովային ուժերի ռազմակայանի մերձակայքում:

Պայթյունի ալիքից ոչնչացվել եւ վնասվել են տասնյակ տներ եւ ավտոմոբիլներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում ջարդվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել 2015 թվականին մաքսային ծառայության կողմից առգրավված 2 700 տոննա ամոնիակային սելիտրան, որը պահվում Էր պահեստում: Վերջին տվյալներով՝ զոհվել Է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել Է ավելի քան 100 մարդ, 4 հազարից ավելին տուժել Է: Երկրում սուգ Է հայտարարված: Բեյրութում, որն աղետի գոտի Է ճանաչվել, երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am