Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նշվել Է այն գործոնը, որը քաղցկեղի ռիսկը մեծացնում Է 30 անգամ

Նշվել Է այն գործոնը, որը քաղցկեղի ռիսկը մեծացնում Է 30 անգամ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան ՌԳԱ-ի ակադեմիկոս Անդրեյ Կապրինը պատմել Է այն գործոնների մասին, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա նշել Է, որ գենետիկայով կարելի Է բացատրել ուռուցքային հիվանդությունների զարգացման դեպքերի շուրջ 15 տոկոսը, այն դեպքում, երբ մուտացիաները, որոնք կապված են տարիքի եւ կենսակերպի հետ, ավելի մեծ նշանակություն ունեն: Մասնավորապես, բժիշկը մատնանշել Է, որ ծխելը 30 անգամ մեծացնում Է քաղցկեղի մի քանի տեղայնացումներով հիվանդության ռիսկը, իսկ ալկոհոլը լրացուցիչ մեծացնում Է ռիսկը:

«Ահա տեսնում ես՝ կարծես գենետիկորեն առողջ ընտանիք Է: Իսկ հետո այնտեղ հայտնվում Է թոքի քաղցկեղ, միզապարկի քաղցկեղ: Պարզվում Է, որ այստեղ առկա են վնասակար սովորույթներ,-բացատրել Է ուռուցքաբանը: Նա հավելել Է, որ օրգանիզմը կկարողանա «ուշքի գալ» այն բանից միայն տասը տարի անց, երբ մարդը թողնի ծխելը: Նաեւ Կապրինը պատմել Է տարիքի դերի մասին, նշելով, որ 65-ից հետո յուրաքանչյուր հինգ տարին մեկ 10 տոկոսով մեծանում Է այն բջջային մուտացիաների քանակությունը, որոնք իմունիտետն արդեն չի կարող զսպել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am