Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիացի գիտնականները շատ հավանական են համարել կորոնավիրուսի երկրորդ ալիքը

Ֆրանսիացի գիտնականները շատ հավանական են համարել կորոնավիրուսի երկրորդ ալիքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի գիտական խորհուրդը, որն աշխատում Է երկրի կառավարությանն առընթեր, կարծում Է, որ առաջիկա ամիսներին երկիրը կբախվի COVID-19 կորոնավիրուսի երկրորդ ալիքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեծ Է այն բանի հավանականությունը, որ համաճարակի երկրորդ ալիքը կլինի աշնանը կամ ձմռանը»,- Le Figaro թերթը օգոստոսի 4-ին քաղվածքներ Է մեջբերում խորհրդի հայտարարությունից:

Ինչպես նշել են փորձագետները, «իրադրությունը Ֆրանսիայում գտնվում Է հսկողության ներքո, բայց այն շատ անկայուն Է»՝ կապված համաճարակաբանական իրավիճակի պարբերական դժվարությունների հետ: Նրանք նշել են, որ «այն, թե ինչպես կզարգանա համաճարակը մոտ ապագայում, մեծ մասամբ քաղաքացիների ձեռքում Է»:

Նախօրյակին՝ օգոստոսի 3-ին, Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել Է, որ չի կարելի թուլանալ, նվազեցնել սթափությունը, քանի որ կորոնավիրուսն առաջվա պես տարածվում Է երկրի տարածքում:

Worldometers պորտալի տվյալների համաձայն, Ֆրանսիայում COVID-19-ի բռնկման սկզբից ի վեր գրանցվել Է հիվանդության ավելի քան 190 հազար դեպք, վարակվածներից շուրջ 30 հազարը մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am