Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Ոչ աշխատանքային օրերին տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են զբոսաշրջային վայրերը

Ոչ աշխատանքային օրերին տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են 
զբոսաշրջային վայրերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացօթյա հանգստի գոտիներում պարետատան սահմանած կանոնների նկատմամբ վերահսկողական միջոցառումները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ այսօր՝ վաղ առավոտից,  իրականացրել են ՀՀ Կոտայքի մարզում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարությունից, մասնագիտական խմբերը դիտարկել են Գառնու տաճարի և Քարերի սիմֆոնիա բնական հուշարձանի հարակից տարածքները, որոնք մարդաշատ չեն եղել։ Տոմսարկղում  անկանոն հերթեր չեն գրանցվել, ջերմաչափման, ախտահանման աշխատանքները կատարվել են սահմանված նորմերին համապատասխան։

Արձանագրված սոցիալական հեռավորություն չպահպանելու, խմբերով  շրջելու, դիմակը  սխալ կրելու թերությունները վերացվել են տեղում։ Հակահամաճարակային անվտանգության կանոնների խախտման դեպքերը բացառելու նպատակով՝ Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են լայնածավալ իրազեկման աշխատանքներ, բաժանել դիմակներ։

ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ խստացված անակնկալ ստուգայցերը շարունակվում են մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ