Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ պատվիրակության ղեկավարն Ադրբեջանի ագրեսիան ներկայացնող նամակներ է հղել ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությանը

ՀՀ պատվիրակության ղեկավարն Ադրբեջանի ագրեսիան ներկայացնող նամակներ է հղել 
ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Աժ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը հուլիսի 31-ին նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ղեկավար կազմի մյուս անդամներին և 55 պատվիրակությունների անդամ պատգամավորներին։ Նա նամակներով փաստական ապացույցներ է ներկայացրել հուլիսի 12-ից Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիային նախորդած հայտարարությունների վերաբերյալ՝ ցույց տալով Ադրբեջանի իրական մտադրությունները և ծրագրերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի գրասենյակից, նամակներում նշվել է, որ հուլիսի 27-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող Աշոտ Միքայելյանը, ինչը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի ագրեսիվ և ապակառուցողական գործողությունների մասին։

ԵԱՀԿ ԽՎ գործընկերների ուշադրությունն է հրավիրվել նաև Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների և Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված գործողությունների և հայտարարությունների վրա։

«Բացի պաշտոնական նամակագրությունից, պարբերաբար տեղի են ունենում նաև հեռախոսազրույցներ մեր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելու տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am