Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում

Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Խիմկիի» 25-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կորյանը նախկինում խաղացել է Ռուսաստանի մինչև 16, 17, 18, 19 և 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև՝ Հայաստանի Մ-17 հավաքականում:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ իր առաջին զրույցում Արշակ Կորյանը կիսվել է հավաքական հրավիրվելու հետ կապված իր տպավորություններով.

«Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալը մեծ պատիվ և հպարտություն է։ Խաղադաշտում, ինչպես միշտ, կներդնեմ ողջ ուժերս՝ թիմին օգտակար լինելու համար։ 

Շփվել եմ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։ Նա հարցրեց, թե ինչպես եմ ինձ զգում, նշեց, որ հետևել է իմ խաղին և շատ է ցանկանում որ հանդես գամ ազգային հավաքականում։ Ես զգացի, որ նա շատ դրական անձնավորություն է և տրամադրված է լավ արդյունքների հասնել ազգային հավաքականի հետ։ Ես նույնպես կփորձեմ իմ ներդրումն ունենալ այդ հարցում»:

Արշակ Կորյանը ծնվել է 1995 թվականի հուլիսի 17-ին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում

«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) - 2013-2014

«Վիտես» (Նիդեռլանդներ) - 2015-2017
«Լոկոմոիվ» (Մոսկվա, Ռուսաստան) - 2017
«Խիմկի» (Ռուսաստան) - 2018 -մինչ օրս


Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am