Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ պատգամավոր. Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին

ԱԺ պատգամավոր. Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական 
գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայրապետյանն ասաց հուլիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Թուրքիան հստակ դրսևորվում է որպես մեզ հակառակորդ երկիր՝ իր քայլերով, գործողություններով, հայտարարություններով: Այդ առումով, բնականաբար, պետք է բոլոր տեսանկյուններից պատրաստված լինել, բայց կարծում եմ, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նման սխալ չի անի, որովհետև Թուրքիայի ակտիվությունն անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ասաց Հայրապետյանը:

Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել Նախիջևանի տարածքում, որոնք կտևեն մինչև օգոստոսի 10-ը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am