Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ապրելու հավատը՝ «ՏՈՀՄԱԿԱՆՉ»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ապրելու հավատը՝ «ՏՈՀՄԱԿԱՆՉ»

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախի Դիզակ աշխարհի՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում է ծնվել հայ գրականության լավագույն ներկայացուցիչներից Արտաշես Ղահրիյանը, ով օրերս հեռացավ երկրային կյանքից եւ իրենից հետո թողեց գեղեցիկ բանաստեղծություններ ու պատմվածքներ, որոնք ներկայիս սերնդին, ինչպես ինքն էր ասում, կապում են մեր անցյալի հետ։

Բազմաթիվ գրականագիտական, հրապարակախոսական հոդվածներ է հեղինակել։ Գրողին առավել ճանաչելի դարձրեցին նրա «Տոհմականչ», «Պատրանք», «Լեռան հուշ», «Թախծոտ մեղեդի», «Ինքնազրույց» երկերը՝ բանաստեղծություններ ու պատմվածքներ։ 2018 թ․ ապրիլին Արցախի հանրային հեռուստատեսության «Գիր» հաղորդման հեղինակն էր 81-ամյա Ա․ Ղահրիյանը: Ճանաչված հեղինակը համեստորեն պատասխանեց այն հարցին, թե ինչու հատորներով չեն «Տոհմականչի» 3 գիրքը, որոնցից առաջինը տպագրվել է խորհրդային տարիներին՝ 1978-ին, իսկ 2-րդ եւ 3-րդ մասերը՝ 2003-ին, եւ ինչու դրանց շնորհանդեսները չեն եղել։ Ասաց՝ հատորներով գրում են մեծ գրողները, եւ չի նեղվում, որ հրապարակված գրքերի շնորհանդես չի արվում, ինքը գրում է ապագայի համար, որ մի օր սերունդներն իրեն կգնահատեն։ Նշեց՝ իր հայրենի գյուղում ապրում է սովորական գյուղացու առօրյայով, եւ շատերը նույնիսկ չգիտեն՝ ինքը գրող է... »:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am