Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Վիքիճամբար-ԱԻՆ». առցանց ուսուցողական միջոցառում

«Վիքիճամբար-ԱԻՆ». առցանց ուսուցողական միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարարության և «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ տեսակապի միջոցով հանդիպել են ԱԻՆ-ականներն ու ճամբարականները։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԻՆ մասնագետները խոսել են հրդեհների մասին, անվտանգ վարքագծի կանոններ ներկայացրել։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դոցենտ, ՓԾ գնդապետ Հովհաննես Խաչատրյանը բացատրել է, թե ինչպես է պետք ճամբարում խարույկ վառել, որպեսզի այն հնարավոր հրդեհի չվերածվի։ Ինչպե՞ս են գրանցվում հրդեհների ահազանգերը։ Քանի՞ մարտական հաշվարկ է մեկնում դեպքի վայր։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մինչև քանի՞ զանգ կարող է միաժամանակ ընդունել։ Այս և այլ հարցերի պատասխանները երեխաները ստացել են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած տեսանյութի միջոցով։ Իսկ ԱԻՆ 911 էլեկտրոնային պաշտոնաթերթի լրագրող Արամ Զաքարյանը ներկայացրել է հրդեհների կանխարգելման ճապոնական փորձը։ Նա ամիսներ առաջ վերապատրաստվել է Ճապոնիայում։

2014 թվականից «Վիքիմեդիա Հայաստան»-ը հեղինակել և իրականացնում է Վիքիճամբարներ 9-35 տարեկան անձանց համար։ Այս տարի հեռավար անցկացված դասընթացն ինտերակտիվ բնույթ է կրել։ Մասնակիցները հարցերի միջոցով ամրապնդել են ստացած գիտելիքները։ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ միջոցառման անցկացման համար։ ԱԻՆ Լրատվության բաժնի պետ Լիլիանա Մարգարյանը հույս է հայտնել, որ 2021 թվականին «Վիքիճամբար-ԱԻՆ» համագործակցությունը վիրտուալից կրկին իրական հարթակ կտեղափոխվի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am