Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է COVID-19-ի 2 նոր դեպք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հուլիսի 28-ին կորոնավիրուսային վարակը հաստատվել է 217 քաղաքացու մոտ, որից 154-ն առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 4991 թեստավորում: Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, ինչը կապված է Մարտակերտում հաստատված օջախի հետ: Կա 76 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 43 պացիենտ: Վերջին 24 ժամում առողջացել է 1 հոգի: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am