Մբապեն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումը
21:53, 27 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն խաղադաշտ կվերադառնա երեք շաբաթից, քանի որ խնդիրներ ունի մկանների հետ: Նա վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի խաղարկության ժամանակ:
Օգոստոսի 12-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչում կմրցի իտալական «Ատլանտա»-ի հետ: Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները կկայանան Լիսաբոնում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում