Մբապեն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումը

Armenpress 21:53, 27 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն խաղադաշտ կվերադառնա երեք շաբաթից, քանի որ խնդիրներ ունի մկանների հետ:  Նա վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի խաղարկության ժամանակ:

Օգոստոսի 12-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչում կմրցի իտալական «Ատլանտա»-ի հետ: Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները կկայանան Լիսաբոնում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am