Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 5871 նոր դեպք

Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 5871 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5871 նոր դեպք, 146 հոգի մահացել է, 8366-ը՝ ապաքինվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական շտաբից։

Վարակվածներից 1471-ի մոտ (25,1 տոկոս) հիվանդությունն ընթանում է առանց կլինիկական սիմպտոմների։

Նոր դեպքեր հայտնաբերվել են ՌԴ բոլոր 85 մարզում։ Ամենաշատը հաստատվել է Մոսկվայում՝ 648 դեպք։

Ընդհանուր առմամբ երկրում հաստավել է կորոնավիրուսով վարակման 806 720 դեպք, մահացել է 13 192 քաղաքացի, ապաքինվել՝ 597 140-ը։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am