Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԵՄ-ն փաստացի կդառնա «տրանսֆերային միություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԵՄ-ն փաստացի կդառնա «տրանսֆերային 
միություն»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չնայած «Եվրոպայի միացյալ նահանգների» կողմնակիցները ողջունում են ձեռք բերված համաձայնությունը եւ այն անվանում «համաեվրոպական կուրսի» հաղթանակ, քաղաքագետները, որոնք միտված են դեպի ազգայինը, ֆոնդի ստեղծումը համարում են Եվրահանձնաժողովի կողմից լիազորությունների չարաշահում: «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչ Ալիսա Վայդալը հայտարարել է. «Եվրոպայի վերջնական մեղքը կայացավ: Այսպես կոչված «վերականգնման ֆոնդն» անօրինական է, Եվրամիությունն իր վրա պարտքեր է վերցնում՝ չունենալով պետության կամ ֆինանսական մարմնի գործառույթներ: Արդյունքում Գերմանիան երաշխավորում է գումարների համար, որոնք չեն վերահսկվում իր խորհրդարանի ու բյուջեի կողմից»:

Այլ խոսքերով, նշում է «Die Zeit»-ը, Եվրահանձնաժողովը վարվում է այնպես, ասես պետական ու ֆինանսական իշխանություն ունի: Եվ դա վտանգավոր նախադեպ է ստեղծում: Իրականում, կարծում են դիտորդները, «ընդհանուր պարտքն» արդեն վաղուց գոյություն ունի: Չնայած Գերմանիայի երկարատեւ դիմակայությանը, կանցլեր Անգելա Մերկելը, այնուամենայնիվ, աջակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը՝ Եվրամիությունը փլուզումից փրկելու եւ միասնական շուկան պահպանելու համար»:

        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am