Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքելու մասին գրություն է ներկայացրել խորհրդարանի նախագահին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

«ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից»,- նշված է կայքում:

Սերգեյ Բագրատյանը ԱԺ պատգամավոր է 2017 թվականից: 2017-2019թթ. եղել է խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am