Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 1085-ի

Վրաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 1085-ի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է տասներկուսով եւ հասել 1085-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը 1085 է, ապաքինվել է 911 մարդ, մահվան դեպքերի թիվը 16 Է»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Կարանտինի ռեժիմի ներքո գտնվում Է 5936 մարդ, ստացիոնարներում բժիկների հսկողության տակ Է գտնվում 268 պացիենտ:

Արտասահմանյան երկրներից բուժում ստանալու համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 41 Է, նրանց թվում կա 38 զինծառայող: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 14,5 միլիոն դեպք, ավելի քան 607 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am