Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը Հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Արմեն Սարգսյանը Հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել 
Եգիպտոսի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին` ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ պատմամշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և եգիպտացի ժողովուրդների ամուր բարեկամությունը սկիզբ է առել վաղ անցյալից և մշտապես աչքի ընկել կենսունակությամբ: «Գոհունակությամբ եմ նշում, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այդ ամենի ուղղակի արտացոլումն են: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի արձանագրել նորանոր ձեռքբերումներ բոլոր ուղղություններով և համակողմանիորեն օգտագործել ողջ ներուժը»,- ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am