Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ հյուպատոսությունը դատապարտում է Լոս Անջելեսում ցույցի ժամանակ ադրբեջանցիների սադրանքները

ՀՀ հյուպատոսությունը դատապարտում է Լոս Անջելեսում ցույցի ժամանակ 
ադրբեջանցիների սադրանքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ադրբեջանցիների սադրանքները Ադրբեջանի հյուպատոսության դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, հյուպատոսությունից հայտնել են, որ շենքի դիմաց կատարվածը կազմակերպված է եղել: «Հաշվի առնելով իրադարձությունների հաջորդականությունը՝ ակնհայտ է, որ հայ համայնքի խաղաղ բողոքի ցույցը խափանելը նախապես պլանավորված էր և կազմակերպված բնույթ ունեցավ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անընդունելի է համարում է խաղաղ ցուցարաների դեմ բռնությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, որ հուլիսի 22-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած ցույցի ժամանակ յոթ ադրբեջանցի է վիրավորվել: Ավելի վաղ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել էր, որ վիրավորներից չորսին հոսպիտալացրել են՝ հրապարակելով լուսանկարներ: Կատարվածի առնչությամբ Լոս Անջելեսում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի կապակցությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am