Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Լիվերպուլ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Չելսի»-ն

«Լիվերպուլ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Չելսի»-ն

 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անգլիայի ֆուտբոլի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Չելսի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յուրգեն Կլոպի սաները հինգ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով երեք: Արդեն իսկ Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Լիվերպուլ»-ի կազմում աչքի ընկան Նաբի Կեյտան, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Ժորժինյո Վեյնալդումը, Ռոբերտո Ֆիրմինոն և  Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն: «Չելսի» գոլերը խփեցին Օլիվյե Ժիրուն, Թեմի Աբրահամը, և Կրիստիան Պուլիշիչը: 

Հիշեցնենք, որ ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոն  է դարձել «Լիվերպուլը», որը 30 տարվա ընդմիջումից հետո վերանվաճել է պատվավոր տիտղոսը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am