Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սահմանամերձ համայնքների շուրջ 90 պատանի մասնակցում է Թումո առցանց ճամբարին

Սահմանամերձ համայնքների շուրջ 90 պատանի մասնակցում է Թումո առցանց 
ճամբարին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020-ի Թումո ճամբարը մեկնարկել է նոր ձևաչափով` Տավուշի, Լոռու, Շիրակի և Սյունիքի սահմանամերձ համայնքների շուրջ 90 պատանիներ միացել են ճամբարին հեռահար եղանակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Թումո» կենտրոնից, ծրագիրը պատանիներին հնարավորություն կտա 3 շաբաթով դառնալ թումոցի ու ծանոթանալ Թումոյի կրթական ծրագրի ուղղություններին` ռոբոտաշինությունից և ծրագրավորումից մինչև անիմացիա: Տեխնիկական խնդիրները կանխատեսելով` Թումոն ապահովել է մասնակիցներին անհրաժեշտ համակարգիչներով:

Այգեհովիտից, Գեղանուշից, Ախթալայից, Հայկավանից և 23 այլ համայնքներից մասնակիցներն ընտրվել են World Vision Armenia-ի աջակցությամբ, իսկ Beeline Armenia-ի օգնությամբ ապահովվել են ինտերնետ կապով: Թումոյի մասնագետների հետ շաբաթական 2 անգամ դասընթանցներ անցնելուց բացի` ճամբարականները մասնակցում են նաև վարպետության դասերի, թանգարանների վիրտուալ այցելությունների, բնության պահպանման և ձեռնարկատիրության վերաբերյալ դասախոսությունների, շփվելու են նախկին ճամբարականների հետ ամբողջ աշխարհից և օնլայն սպորտային պարապմունքներ են ունենալու հմուտ մարզիչների հետ: Ճամբարը մասնակիցների համար ամբողջովին անվճար է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայ կրթական հիմնարկության, Իրեն Գյուլնազարյան անվան կրթական հիմնադրամի, Կոնվերս Բանկի, Ռոսգոսստրախ-Արմենիայի, Ինգո Արմենիայի, American Renaissance School-ի, ՀԱԷԿՇԻՆ ընկերության, կանադաբնակ մեր հայրենակից Վահան Քոլոլյանի և ամերիկաբնակ Լինդա Ազարյանի աջակցության շնորհիվ:

Թումոյի ճամբարը գործում է 2012 թվականից` կրթության և ժամանցի յուրահատուկ համադրությամբ ապահովելով 1500-ից ավելի պատանիների` թե՛ Հայաստանի հեռավոր բնակավայրերից, թե՛ աշխարհի 40 երկրներից: Ամառվա ամիսները Հայաստանում անցկացնելով` մասնակիցները ոչ միայն հմտանում են Թումոյի կրթական ծրագրի ոլորտներում, այլ նաև հասցնում են ճանապարհորդել Հայաստանի գեղատեսիլ վայրերով, ընկերներ ձեռք բերել և մի լավ զվարճանալ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am