Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատանի հանդիսատեսի թատրոնն ընդունել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնի «Երաժշտական ողջույնը»

Պատանի հանդիսատեսի թատրոնն ընդունել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան 
թատրոնի «Երաժշտական ողջույնը»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Երաժշտական ողջույն» է հղել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնին, որն այն ընդունել է, բայց դեռ հոլովակ չի ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղվել է Ստեփանակերտի թատրոնի «Երաժշտական ողջույնի» հոլովակը կից գրառմամբ. «Մենք սիրով ընդունում ենք մեր գործընկերների «Երաժշտական ողջույնը»: #մենքմիընտանիքենք
#սպասեքմերողջույնին»:

Ստեփանակերտի թատրոնն էլ, որի ներկայացուցիչները հոլովակում հանդես են գալիս երաժշտական տարբեր կատարումներով, առաջարկում է հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել «Երաժշտական ողջույնը»: Ողջույնի ձևն ազատ է: 

«Երաժշտական ողջույնի» հեղինակները Տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասաններն են: Նախաձեռնության շրջանակում նրանք ցանկանում են հիշեցնել, որ թատերարվեստի բոլոր ներկայացուցիչները մեկ ընտանիք են և ամուր, հզոր են միասին: «Երաժշտական ողջույնը» շարունակական է լինելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am