Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քանյե Ուեսթը ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ փոխնախագահի պաշտոնի թեկնածու

Քանյե Ուեսթը ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ փոխնախագահի պաշտոնի 
թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը պատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու, ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ իր թեկնածուն փոխնախագահի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուեսթը նշել է բլոգեր Քրիս Քեյթլիի հետ հարցազրույցում:

Նա շեշտել է, որ ցանկանում է փոխնախագահի պաշտոնում տեսնել Ջեյ Զիին: Ռեփերը հայտարարել է, որ Ջեյ Զին իր «եղբայրն» է, և իրենք  ամբողջ կյանքում կապված են իրար:

Ավելի վաղ Ուեսթը հայտնել  էր, որ փոխնախագահի պաշտոնում որպես թեկնածու հանդես է գալու Վայոմինգի նահանգից քահանա Միշել Թիդբոլլին, իսկ նախընտրական քարոզարշավի  կարգախոսը շատ պարզ է լինելու՝ «Այո՛»: 

Ուեսթի խոսքով՝ այս պահին նա միայն երկու խորհրդական ունի՝ կինը՝ Քիմ Քարդաշյանը, և ձեռնարկատեր Իլոն Մասքը, որին Ուեսթը խնդրել է դառնալ «տիեզերական  ծրագրի» գլխավորը:

Ուեսթը հուլիսի 20-ից սկսել է քարոզարշավը Հարավային Կարոլինայից։

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am