Քաղաքականություն

Վալերի Բուայեն դատապարտում է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի ագրեսիային

1 րոպեի ընթերցում

Վալերի Բուայեն դատապարտում է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի ագրեսիային

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն նամակ է հղել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսումից հետո ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաև դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը,ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին»,- հայտնել է Բուայեն։

Պատգամավորը նաև խնդրել է Ֆրանսիային և Եվրամիությանը հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրամայականը։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում