Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսի ավելի քան 40 հազար դեպք

Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսի ավելի քան 40 հազար դեպք

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աճել Է ավելի քան 40,4 հազարով, հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում Է 1 մլն 118 հազար 43: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են առողջապահության եւ ընտանեկան բարօրության նախարարության տվյալները:

Հնդկաստանն աշխարհում երրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսով հիվանդացածների թվով: Վերջին տվյալների համաձայն, երկրում բուժընթաց Է անցնում 390 459 մարդ, ապաքինվել Է 700086 մարդ (մեկ օրում՝ 22663), մահացել Է 27497-ը (մեկ օրում՝ 681):

Հուլիսի 19-ին հաղորդվել Է հիվանդության 1077618 դեպքի (մեկ օրում աճը կազմել Է ավելի քան 38,9 հազար), մեկ օր ավելի վաղ՝ 1038716 դեպքի մասին (մեկ օրում աճը կազմել Է ավելի քան 34,8 հազար): Ամենից շատ տուժել Է երկրի կենտրոնում գտնվող Մահարաշտրայի նահանգը, որտեղ գրանցվել են Հնդկաստանում հիվանդության առավել մեծ թվով դեպքերը՝ 310455 (մեկ օրում՝ 9518):

Հիվանդության թվով երկրորդ տեղում Է Թամիլնադի նահանգը՝ 170693 հիվանդացած (մեկ օրում՝ 4979): Երրորդ տեղում գտնվում Է Դելի մայրաքաղաքային օկրուգը, որտեղ հայտնվել Է 122793 հիվանդացած (մեկ օրում՝ 1211):

Ինչպես նշում են երկրի իշխանությունները Հնդկաստանը մեկ միլիոն մարդու հաշվով կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշներ արձանագրած երկրներից մեկն Է. այստեղ մեկ միլիոն մարդու հաշվով ընկնում Է հիվանդության 538 դեպք, կորոնավիրուսից մահացությունը մեկ միլիոն մարդու հաշվով չի գերազանցում 15-ը:

Դրա հետ մեկտեղ կան երկրներ, որտեղ հիվանդացության ցուցանիշը 16-17 անգամ ավելի բարձր Է, քան Հնդկաստանում, իսկ մահացության ցուցանիշը՝ 40 անգամ ավելի Է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 14 միլիոն դեպք, ավելի քան 597 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am