Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ ԶՈՒ-ն չի թիրախավորում Ադրբեջանի որևէ գյուղ. ՀԱԷԿ-ի մասին սպառնալիքը պետք է արժանանա քննադատության

ՀՀ ԶՈՒ-ն չի թիրախավորում Ադրբեջանի որևէ գյուղ. ՀԱԷԿ-ի մասին սպառնալիքը պետք է 
արժանանա քննադատության

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի մարմինների կողմից չի եղել որևէ պաշտոնական հայտարարություն՝ հակառակորդի որևէ քաղաքացիական ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին, հայկական կողմը չի թիրախավորում ադրբեջանական որևէ գյուղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին սպառնալից հայտարարությանը:

«Օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը փայլեց հերթական գլուխգործոցով: Պաշտոնապես Ադրբեջանի ՊՆ-ի կողմից, ի պատասխան մեր հայկական տիրույթում տարբեր մասնավոր անհատների հայտարարություններին՝ հարվածներ հասցնելու Ադրբեջանի տարբեր ռազմավարական օբյեկտների, պաշտոնապես հայտարարեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին: ՀՀ  Զինված ուժերի մարմինների կողմից չի եղել որևէ նման քաղաքացիական ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին պաշտոնական հաղորդագրոթյուն, որևէ պաշտոնական հայտարարություն: Ավելին՝ ես հայտարարեցի, որ նույնիսկ ադրբեջանական որևէ գյուղ չի թիրախավորվում մեր Զինված ուժերի կողմից»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա ուրախ է, որ ՀՀ քաղաքական գործիչները, դիվանագիտական կորպուստը, մտավորականները, պաշտոնյաներն արդեն այդ հարցը բարձրացնում են համապատասխան մարմիններում, որովհետև սա շատ կարևոր եզրակացության տեղիք պիտի տա, սա կոնկրետ հանցագործություն է:

«Նման հայտարարություն անողը և նրա վերադասը պետք է ենթարկվեն հոգեբանական թեստի»,-հավելեց Հովհաննիսյանը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին: «Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,-ասել է նա:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am