Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին Haqqin.az-ի լուրը հերքում է անձամբ Նարեկը

 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին Haqqin.az-ի լուրը հերքում է անձամբ 
Նարեկը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը շարունակում է ապատեղեկատվությունների շարքը Հայաստանի և հայկական զինված ուժերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը տեղեկացնում է, որ այս անգամ կեղծարարները տեղադրել են 2000 թվականին ծնված Նարեկ Պետրոսյանի զինվորական համազգեստով լուսանկարն ու գրել, թե իբր վերջինս զոհվել է Տավուշի սահմանային հատվածում։ Այս հրապարակմանը «Facebook» սոցիալական ցանցում արձագանքել է ինքը՝ Նարեկը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում Նարեկ Պետրոսյանը հայտնել է, որ իր «մահվան» մասին լուրին ծանոթացել է համացանցից։ Սկզբում զարմացել և զայրացել է, հետո հասկացել՝ ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, որի «զոհը» այս անգամ դարձել է հենց ինքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am