Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վրաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել Է 1006-ի

Վրաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել Է 1006-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել Է երեքով եւ հասել՝ 1006-ի, ապաքինվել Է եւս 10 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 1006 Է, ապաքինվել Է 883 մարդ, գրանցվել Է մահվան 15 դեպք»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Կարանտինի ռեժիմի մեջ Է 5640 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո գտնվում Է 244 պացիենտ: Վրաստանի քաղաքացիներին բուժելու համար արտասահմանյան երկրներից ժամանածների թիվը 31 Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am