Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Մնացականյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին խնդրանքով դիմելու մասին լուրերին

Մնացականյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին խնդրանքով դիմելու մասին լուրերին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների խնդրով դիմելու մասին լուրերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մնացականյանը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը հետևողական երկխոսության մեջ է ՀԱՊԿ-ի գործընկերների հետ:

Լրագրողի հարցին. «լուրեր կային, որ Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ-ին, որը ղեկավարում է Ռուսաստանը, հադիպել այդ հարցի շուրջ և գործողություններ ձեռնարկել, բայց որի արձագանքը, կարծես թե, ինչ-որ տեղ աղոտ էր, ո՞րն է Հայաստանի վերաբերմունքն այդ պատասխանին», Մնացականյանը նշել է, որ չի համաձայնի այդ գնահատականի հետ:

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն է, և մեր գործընկերների հետ մենք ակնհայտորեն բարձրացնում ենք հարցեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ տարածքին, որի մաս է կազմում Հայաստանը: Մենք տեղեկացնում ենք մեր գործընկերներին զարգացումների վերաբերյալ և բարձրացնում ենք հարցեր, որոնք, ինչպես այս դեպքում, անհրաժեշտ ենք համարում հավաքական գործողության ներկայացման համար: Ակնհայտորեն, որպես Կազմակերպություն՝ իր կանոնադրությամբ, մենք մեր ձեռքում ունենք ողջ գործիքակազմը, սակայն մենք գնահատում ենք իրավիճակը, գնահատում ենք իրավիճակով պայմանավորված գործողությունները: Մենք կապի մեջ ենք և հետևողական երկխոսության մեջ ենք ՀԱՊԿ մեր գործընկերների հետ»,- ասել է նախարարը:

Հուլիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am