Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ` մաղթելով Ձեր երկրին շարունակական առաջընթաց:

Ուրախությամբ եմ փաստում, որ մեր ժողովուրդների բազմադարյա կապերի ու բարեկամության հենքի վրա կառուցված հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները շարունակում են զարգանալ բարեկամության և փոխըմբռնման ոգով:

Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում: Հայաստանը մեծապես շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Ֆրանսիայի հետ փոխշահավետ գործակցությունը նոր նախաձեռնություններով և ծրագրերով՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված ծրագրերով: Ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործումը նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանն ուղղված՝ Ֆրանսիայի հետևողական ջանքերը:

Մեծարգո պարոն նախագահ,

Առանձնահատուկ գնահատականի են արժանի մարդկային կյանքերի փրկությանը և համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված՝ Ֆրանսիայի ջանքերը: Հատկապես այսօր՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս բարդ ժամանակաշրջանում, առավել պարզորոշ է զգացվում մեր բարեկամ երկրի հետ սերտ փոխգործակցության կարևորությունը։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Եվրամիության ֆինանսական օժանդակության մեջ ունեցած ներդրման, ինչպես նաև հայ գործընկերներին օգնելու նպատակով ֆրանսիական բժշկական առաքելության խմբեր Հայաստան ուղարկելու համար:

Սա կրկին վերահաստատում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաղթահարենք այս ճգնաժամը ևս:

Բոլորիս համար դժվարին այս ժամանակահատվածում մաղթում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին առողջություն և տոկունություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am