Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նորվեգիան չեղարկել է կարանտինը եվրոպական մի շարք երկրներից ժամանողների համար

Նորվեգիան չեղարկել է կարանտինը եվրոպական մի շարք երկրներից ժամանողների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի կառավարությունը հաստատել Է նոր հանձնարարականներ, որոնց համաձայն, Եվրոպայի մի շարք երկրներից, բացառությամբ Պորտուգալիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի եւ մի քանի այլ երկրների, թագավորություն ժամանողները, պարտավորված չեն լինի կարանտին անցնել, քանի որ դա եղել Է ավելի վաղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է VG հրատարակությունը:

«Հուլիսի 15-ից վերստին կարելի կլինի ճանապարհորդել եվրոպական առանձին երկրներ, որոնք կորոնավիրուսի տեսակետից համեմատաբար ավելի բարեհաջող իրավիճակում են՝ առանց վերադառնալուց հետո ինքնամեկուսացման, իսկ այդ երկրներից զբոսաշրջիկները կկարողանան նաեւ ժամանել Նորվեգիա եւ չպահպանել կարանտինը»,-հաղորդում Է թերթը:

Այդ երկրների ցուցակի մեջ տեղ են գտել Շենգենյան համաձայնագրի եւ Եվրոգոտու գրեթե բոլոր պետությունները, բացառությամբ Պորտուգալիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Ռումինիայի եւ Լյուքսեմբուրգի:

Բացի այդ, «բաց են» Շվեդիայի երեք տարածքներ, բայց ոչ ամբողջ երկիրը: Նշվում Է, որ երկրների ցուցակը վերանայվելու Է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am