Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գյուղոլորտի  ապագա  կադրերը՝  Շուշիի տեխնոլոգիական համալսարան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գյուղոլորտի  ապագա  կադրերը՝  Շուշիի 
տեխնոլոգիական համալսարան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռեկտոր Հ. Թոքմաջյանը դրվատելի է համարում եւ համալսարանի լաբորատորիաներում՝ դասախոսների աջակցությամբ պատրաստված արցախյան թեյերի ներկապնակը, որ իրենից «մի ամբողջական դեղատուն» է ներկայացնում՝ ինքնատիպ գույների եւ բույրերի համադրմամբ: Այդ շարքը լրացնելու է գալիս եւ սեփական արտադրությամբ սպառողներին հայտնի «կոսմետիկ միջոցների հավաքածուն», որ տարեցտարի ընդլայնում է իր տեսականին եւ մրցունակ դառնում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ եվրոպական երկրներում: Իսկ այդ հաջողությունների մեկնարկը տրվեց անցյալ տարի՝ Գերմանիայում, որտեղ «կոսմետիկ դեղամիջոցների համար» համալսարանը հավաստագիր ստացավ:

Անդրադառնալով ընթացիկ եւ հեռանկարային հավակնոտ ծրագրերին՝ Հովհաննես Թոքմաջյանը մեծ հույսեր է կապում Սարուշենի համայնքի տարածքում կառուցվող տոհմային համալիրի հետ, որտեղ նախատեսվում է ոչ միայն մսատու խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, այլեւ հնդկահավեր ու սագեր բուծել: Տոհմաբուծարանը, որի շահագործումը ծրագրված է տարեվերջին, նոր աշխատատեղերով կապահովի նաեւ հարեւան գյուղերի բնակիչներին: Եվս մի ուշագրավ հավելում արեց բուհի ռեկտորը. «արտադրության ընթացքում փորձարկվող նյութերը որպես պատվաստանյութ, հնարավոր կլինի օգտագործել ինչպես գյուղատնտեսության մեջ, այնպես էլ՝ շինարարությունում, իբրեւ ջրամեկուսիչ»: 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ