Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«ՀՀ». Բժշկական սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարումը՝ պետական լիազոր մարմնին

«ՀՀ». Բժշկական սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարումը՝ 
պետական լիազոր մարմնին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսպիսով, առաջարկվում է, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորություններն անցնեն առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնին, բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների։ Նաեւ՝ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների կողմից համապատասխան վերապատրաստում անցնելը կամ բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման գործընթացին մասնակցելը դառնում է պարտադիր:

Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներով դրույթներ են նախատեսվել արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելու համար: Այս մասով իրավախախտման սուբյեկտ հանդես են գալիս միայն բուժաշխատողները:

Պահանջները չկատարելու համար Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսվում է  նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով վարչական տուգանք»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am