Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Բարելավվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը

Բարելավվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 
պետական աջակցության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, առաջարկվում է սահմանել, որ միանվագ դրամական աջակցության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները։

Ըստ հիմնավորման, այս դեպքում աջակցության չափը սահմանվում է փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային՝ հերթական փուլի) 10 տոկոսը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս։ Պահպանվում են պետական աջակցության գումարի առավելագույն չափերը՝ 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար 500000 դրամ, միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը (ներառյալ՝ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հավելումը)՝ 2 մլն դրամ, իսկ մինչև 30 տարեկան շահառուի դեպքում՝ 2.6 մլն դրամ։ Գործադիրը հաստատել է նաև ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am