Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Հարավային Կուրիլների մերձակայքում

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Հարավային Կուրիլների մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 9-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հարավային Կուրիլների մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկայի ծառայության Սախալինի մասնաճյուղում:

«5,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել հուլիսի 9-ին ժամը 16:13-ին (Երեւանի ժամանակով 09:13-ին) Հարավային Կուրիլների մերձակաքում: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Իտուրուպի Կուրիլսկ քաղաքից 153 կիլոմետր դեպի արեւելք: Օջախն ընկած Է 143 կիլոմետր խորության վրա Է»,-պատմել Է «Յուժնո-Սախալինսկ» սեյսմոկայանի պետ Ելենա Սեմյոնովան: Սեյսմոլոգի խոսքով՝ մինչեւ 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներն զգացել են Կուրիլսկի եւ Իտուրուպի Ռեյդովո գյուղի բնակիչները, Կունաշիրի Հարավային Կուրիլսկում՝ մինչեւ 2 բալ: Տուժածներ եւ ավերածություններ չկան, ցունամիի տագնապ չի հայտարարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am