Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 8-ին գումարված նստաշրջանի ընթացքում պատգամավորներն առաջին ու երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել են մի շարք օրենքների նախագծեր ու օրենսդրական փաթեթներ:

Հուլիսի 9-ի նիստի ընթացքում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար կքննարկեն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները:

Հուլիսի 8-ի արտահերթ նիստի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Սեդրակյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am