Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է երեք միլիոնը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հավաքագրում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների ու բաց աղբյուրների տվյալները։

Համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 3 մլն 9 հազար 611, առողջացել է 936 հազար 476 մարդ, մահացել՝ 131 հազար 594-ը։

Ինչպես տեղեկացնում է համալսարանը, ամբող աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 11,8 մլն մարդ, մահացել 544 հազարը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ից հայտարարել է COVID-19-ի պանդեմիա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am