Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վահագն Թորոսյանի և Ջոն Հայրապետյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էմին ԱբգարյանիՌոմեն Ահարոնյանի և Բորիս Բախշիյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Արմենակյանի երդման արարողությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Վստահ եմ՝ շատ լավ գիտակցում եք, թե որքան բարձր է դատավորի և դատական համակարգի ներկայացուցչի պատասխանատվությունը ժողովրդի առջև: Ձեզ հաջողություն եմ մաղթում և վստահ եմ, որ ձեր պարտականություններն ամենաբարձր մակարդակով կկատարեք,-ասել է նախագահը:- Ձեր երդումով հավաստիացնում եք, որ ծառայելու եք մեր ժողովրդին, երկրին, պետությանը՝ հավատարիմ լինելով և՛ Սահմանադրությանը, և՛ օրենքներին: Հուսով եմ, որ այդ երդումը միշտ պահելու եք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am