Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

 Լաոսում դենգե տենդով վարակվածների թիվը գերազանցել է 2,6 հազարը

 Լաոսում դենգե տենդով վարակվածների թիվը գերազանցել է 2,6 հազարը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաոսում դենգե տենդով վարակվածների թիվն ավելացել Է 54-ով եւ գերազանցել 2,6 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:

Գործակալության հաղորդագրության համաձայն, երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում Է 2 հազար 618, եւս ութ մարդ մահացել Է հիվանդությունից: Առավել մեծ թվով դեպքեր գրանցվել են Լաոսի մայրաքաղաք Վիենտիանում՝ 606, վարակման եւս 331 եւ 321 դեպքեր հայտնաբերվել են Բոլիկխամսայ եւ Վիենտիան նահանգներում՝ համապատասխանաբար:

Դենգե տենդը վտանգավոր վիրուսային հիվանդություն Է, որը տարածված Է մերձարեւադարձային եւ արեւադարձային կլիմա ունեցող տարածաշրջաններում: Դենգ տենդի հիմնական փոխանցողները Aedes aegypti մոծակներն են: Տարածիչի բացակայության պայմաններում հիվանդ մարդը վտանգ չի ներկայացնում: Հիվանդության ախտանշաններն են՝ բարձր ջերմությունը, սրտխառնոցը, ցանը, գլխի եւ գոտկատեղի ցավերը: Տենդի հեմորագիկ տարբերակն ուղեկցվում Է ներքին ուժեղ արյունահոսություններով, որոնք առաջացնում են արյունատար անոթների կոլապս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am