Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

 Փորձագետը պատմել է սմարթֆոններ վաճառելիս խարդախության նոր սխեմայի մասին

 Փորձագետը պատմել է սմարթֆոններ վաճառելիս խարդախության նոր սխեմայի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարագործները գտել են խարդախության նոր միջոց սմարթֆոնները վաճառելիս. նրանք սարքը վերցնում են լիզինգով եւ վերավաճառում այն, սակայն որոշ ժամանակ անց հեռախոսն արգելափակվում Է վճարումների բացակայության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է Forward Leasing ընկերության մարկետինգի գծով տնօրեն Վասիլի Պիտելինսկին:

Նրա խոսքով՝ խարդախներն իրենց սխեմաներում օգտագործում են Samsung Upgrade ծրագիրը: Դրա շրջանակներում օգտատերը կարող Է ոչ մեծ ամսավճարի դիմաց օգտագործել նոր սմարթֆոնը, իսկ 12 ամիս անց կամ այն անվճար փոխել նորով, կամ հետ տալ՝ մուծելով վճարումների մնացորդը: Բաժանորդագրումը ձեւակերպելու գործընթացն ամբողջովին թվային Է եւ տեղի Է ունենում առցանց:

«Իրավաբանորեն գաջեթների ձեռքբերման այդպիսի ձեւը լիզինգն Է: Խարդախներն արագորեն սովորել են գնման նոր ֆորմատն օգտագործել սեփական շահի համար: Նրանք Samsung Upgrade ծրագիրը ձեւակերպում են դրածո մարդկանց անուններով: Գաջեթներն ստանալուց հետո կազմակերպիչները դրանք վերավաճառում են ոչինչ չկասկածող գնորդներին. հաճախ շատ հրապուրիչ գներով անվճար հայտարարությունների կայքերում կամ շուկաներում: Ծրագիրը նախնական մուծում չի նախատեսում, ուստի սմարթֆոնը վերավաճառման պահին նորմալ Է աշխատում»,-նշել Է փորձագետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am