Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժեց դատախազների միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժեց դատախազների միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում կայացրեց չբավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների միջնորդությունը, որով նրանք խնդրել էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավորը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում դատավարության կողմերի միջնորդություն ներկայացնելու որևէ սահմանափակում չկա, ինչպես նաև չկա համապատասխան կարգավորում։  Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 13։00-ին։

Ավելի վաղ, դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր ճանաչել ամբաստանյալների և պաշտպանների գործողություններում միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասի միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը և անցնել դատաքննության։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ