Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի ԳԱ-ն հաստատեց օլիմպիական զինադադարի օրերը Տոկիոյի Խաղերի անցկացման ժամանակ

ՄԱԿ-ի ԳԱ-ն հաստատեց օլիմպիական զինադադարի օրերը Տոկիոյի Խաղերի անցկացման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) հաստատել Է, որ Տոկիոյի Խաղերի ժամանակ օլիմպիական զինադադարը կպահպանվի 2021 թվականի հուլիսի 16-ից մինչեւ սեպտեմբերի 12-ը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունը: Օլիմպիական զինադադարի նոր ժամկետները կապված են կորոնավիրուսի համավարակի պատճառով Տոկիոյի Խաղերը 2020 թվականից 2021 թվական փոխադրելու հետ: Օլիմպիադան կկայանա 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը:

«Պետությունների աջակցությամբ վերստին ընդգծվում Է Օլիմպիական խաղերի միավորող ուժը,- ասել Է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:- Խաղերը մարդկության միասնության տոն են մեր ամբողջ բազմազանությամբ հանդերձ, բոլոր 206 ազգային օլիմպիական կոմիտեների եւ փախստականների օլիմպիական թիմի մարզիկներն օգտվում են միատեսակ իրավունքներից, հարգում են միմյանց առանց որեւԷ խտրականության: Այս որոշումը նաեւ այն բանի ծանրակշիռ հավաստումն Է, որ այս Օլիմպիական խաղերը կդառնան լույս այն թունելի վերջում, որը մարդկությունը ներկայումս անցնում Է»:

Մարզական մրցումների ժամանակ զինադադարի կնքման ավանդույթն սկիզ Է առել մեր թվականությունից առաջ VIII դարում Հին Հունաստանում, այն մարզիկներին հնարավորություն Էր ընձեռում անվտանգ ժամանելու մրցումների վայր, իսկ այնուհետեւ վերադառնալու տուն: 1992 թվականին օլիմպիական զինադադարը կիրառելու կոչով հանդես Է եկել ՄՕԿ-ը: Մեկ տարի անց այդ նախաձեռնությունը պատշպանել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որն ընդունել Է թիվ 48/11 բանաձեւը:

Այդ ժամանակվանից ի վեր յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ ձմեռային եւ ամառային Օլիմպիադաներից առաջ, Խաղերն ընդունող երկրներն առաջարկում են Գլխավոր ասամբելայի բանաձեւի իրենց տեքստը՝ համընդհանուր ընունված «Խաղաղության հաստատում եւ մոլորակի վրա ավելի երջանիկ կյանքի կառուցում սպորտի եւ օլիմպիական իդեալների մարմնավորման միջոցով» վերտառության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am