Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

ԵՄ-ի տարածքում կորոնավիրուսով վարակվածության երկրորդ ալիքն է

ԵՄ-ի տարածքում կորոնավիրուսով վարակվածության երկրորդ ալիքն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության տարածքում համավարակի երկրորդ ալիքն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայում շուրջ 3 հազար մարդ ներկայում կարանտինի մեջ է: Կատալոնիայի ագլոմերացիաներից մեկում խիստ մեկուսացման ներդրումից մեկ օր անց, նմանատիպ միջոցառումները երկուշաբթի օրվանից սկսել են կիրառվել Իսպանիայի Գալիսիա համայնքի 70 հազար բնակիչների  համար: Գալիսիայում կարանտինը կշարունակվի ամենաքիչը մեկ շաբաթ:

Դրա հետ մեկտեղ պաշտոնական Մադրիդն ընդգծում է, որ, երկրում, ընդհանուր առմամբ, համաճարակային իրավիճակը վերահսկելի է:

Հռոմում առայժմ հանգստանալու պատճառ չեն տեսնում: Այնտեղ նույնպես պատրաստ են սահմանել քիչ թե շատ խստությամբ կրկնակի մեկուսացման կանոններ: Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը  հասել է 35 հազարի: Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան ընդգծում է, որ պատերազմը դեռ շարունակվում է, վարակի նկատմամբ հաղթանակի մասին դեռ վաղ է խոսելը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ