Դավիթ Տոնոյանի հրամանով Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի 2 աշխատակից պարգևատրվել են
16:18, 6 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի Արաբական Հանրապետությունում 2019 - 2020 թվականների ընթացքում հումանիտար առաքելության աշխատանքները պատշաճ և արդյունավետ իրականացնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գործողությունների բաժնի ղեկավար Արթուր Բլբուլյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանը պարգևատրվել են «Դրաստամատ Կանայան» մեդալով:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում