Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը հարցվածները համարում են COVID- 19-ը

Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը հարցվածները համարում են COVID-
19-ը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առջև կանգնած խնդիրների շարքում կորոնավիրուսի համաճարակը շրջանցել է վերջին շրջանում իրականացված հարցումների ցուցանիշներով անփոփոխ առաջատար գործազրկությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե ներկա պահին որո՞նք են մեր պետության առջև կանգնած 3 ամենակարևոր խնդիրները. 52,5%-ը նշել է կորոնավիրուսի համաճարակը, 28,6%-ը՝ գործազրկությունը, տնտեսական վիճակը նշել է 17,2%-ը: Սովորաբար առաջին տեղում մեզ մոտ միշտ գործազրկությունն էր, սակայն հասկանալի պատճառներով այսպիսի պատկեր ենք ստացել այս անգամ»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ 3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 10-27-ը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am