Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս

Brent տեսակի նավթը մինչեւ 42,71 դոլար Էժանացել Է ԱՄՆ-ում վարակման նոր դեպքերի աճի ֆոնին

 Brent տեսակի նավթը մինչեւ 42,71 դոլար Էժանացել Է ԱՄՆ-ում վարակման նոր դեպքերի աճի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի գները հուլիսի 3-ին իջնում են պահանջարկի առումով երկյուղների պատճառով ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի արագ աճի ֆոնին: Միացյալ Նահանգներում COVID-19-ով հիվանդացածների թվաքանակը հուլիսի 2-ին ավելացել Է ռեկորդային տեմպերով՝ ավելի քան 50 հազարով, ընդ որում՝ բազմաթիվ նոր դեպքեր են գրանցվել խիտ բնակեցված հարավային նահանգներում, որոնք ԱՄՆ-ում բենզինի հիմնական սպառողներից մեկն են, ինչը լուրջ անհանգստություն Է առաջացնում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նշում են AxiCorp-ի փորձագետները: Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը ICE Futures լոնդոնյան սակարանում հուլիսի 3-ին Երեւանի ժամանակով 09:00-ի դրությամբ բարելի դիմաց կազմել Է 42,71 դոլար, ինչը 0,43 դոլարով (1 տոկոս) Էժան Է նախորդ նստաշրջանի փակման պահի գնից:

Հուլիսի 2-ի սակարկությունների արդյունքներով՝ այդ պարտավորագրերը թանկացել են 1,11 դոլարով (2,6 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 43,14 դոլար: «Նավթաշուկան առաջվա պես շատ Է կախված կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրադրության զարգացումից, ինչպես նաեւ այն բոլոր գործոններից, որոնք ազդում են պահանջարկի վրա»,-նշում Է FXTM-ի վերլուծաբան Լյուքման Օթունուգան: «Նավթի գների աճը զսպվելու Է COVID-19-ի ավելացող հիվանդացության պատճառով նոր սահմանափակիչ միջոցներ մտցնելու ռիսկերով, փորձագետի խոսքը մեջբերում Է MarketWatch-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ