Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը

Հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե ինչպես են գնահատում ներքոշարադրյալների գործունեությունը. ընդդիմության գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 22,7%-ը, Ազգային ժողովի գործունեությանը՝ 54,7%-ը, կառավարության գործունեությանը՝ 67,9%-ը, նախագահի գործունեությանը՝ 79,3%, վարչապետի գործունեությանը՝ 85%-ը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1 002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ 3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 10-27-ը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]