Ճապոնիան բողոք Է հայտնել Չինաստանին վիճելի կղզիների տարածքային ջրեր ներխուժելու պատճառով
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան բողոք Է հայտնել Չինաստանին նրա նավերի՝ Սենկակու (չինական աանվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների շրջանում տարածքային ջրեր ներխուժելու պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տոկիոյի եւ Պեկինի միջեւ դիվանագիտական կապուղիներով վճռական բողոք Է հայտնվել: Մենք պահանջում ենք, որպեսզի ճապոնական ձկնորսական նավին մոտենալու այդ գործողությունները դադարեցվեն, իսկ նավերը դուրս գան տարածքային ջրերից»,-մամուլի ասուլիսում հայտարարել Է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: «Կիոդո» գործակալության հաղորդագրության համաձայն, հուլիսի 2-ին չինական երկու պարեկային նավեր հայտնվել են Սենկակու կղզիների շրջանում:
Այնուհետեւ նրանք փորձ են արել ընդհուպ մոտենալ ճապոնական ձկնորսական նավին. փորձը խափանվել Է ծովում ճապոնական անվտանգության ծառայության պարեկային նավով, որը կանգնել Է ձկնորսական նավի եւ չինական նավերի միջեւ: Նավերը մինչեւ հուլիսի 3-ի առավոտյան մնացել են Ճապոնիայի տարածքային ջրերում, հաղորդել Է «Կիոդո»-ն: Հուլիսի 3-ին ՉԺՀ-ի երկու նավերը նկատվել են տարածքային ջրերի արտաքին կողմից, այսպես կոչված հարակից գոտում. դրանցից մեկը հանդերձված Է ջրային թնդանոթով, ասվում Է գործակալության հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում