Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Օգոստոս

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ վերակազմավորվել է ՄԹ-ՀՀ խորհրդարանական խումբը

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ վերակազմավորվել է ՄԹ-ՀՀ 
խորհրդարանական խումբը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսակապի միջոցով հուլիսի 1-ին գումարվել է Միացյալ Թագավորություն-Հայաստան խորհրդարանական խմբի անդրանիկ հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միացյալ Թագավորության ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբից, հանդիպման ընթացքում խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը (բոլորը՝ Պահպանողական կուսակցությունից), Ֆերյալ Քլարկը (Լեյբորիստական կուսակցություն) որպես փոխնախագահներ, եւ Ջեյմս Մյուրեյը (Լեյբորիստական կուսակցություն) որպես պատասխանատու լիազոր:

Միացյալ Թագավորության ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար: Իր խոսքում նա անդրադարձել է տարբեր ուղղություններով խմբի կողմից կատարվելիք աշխատանքներին և նպատակներին՝ ընդգծելով նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության գործոնը և խաղաղության պահպանման կարևորությունը:

Խմբի նպատակն է լինելու առավել զարգացնել հայ-բրիտանական խորհրդարանական կապերը եւ նպաստել երկկողմ համագործակցությանը առեւտրի, զբոսաշրջության, կրթության զարգացման եւ այլ բնագավառներում:

Հանդիպման ընթացքում պատգամավորների խնդրանքով, դեսպանության ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստանում COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակը եւ կառավարության կողմից ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ